«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան բարձր է գնահատել կիսապաշտպան Բուկայո Սակիի առաջընթացն այս մրցաշրջանում։
Հիշեցնենք, որ 21-ամյա անգլիացին Պրեմիեր Լիգայում դարձել է 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
«Սական հազվագյուտ կայունություն է ցույց տալիս: Դա իսկապես ֆենոմենալ է:
Բուկայոն երբեք չի բավարարվում նրանով, ինչ արդեն ունի, նրան միշտ ավելին է պետք»,- Արտետայի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը։