«Նապոլիի» հարձակվող Մատեո Պոլիտանոն ցանկանում է հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
28-ամյա իտալացին հերթական բանակցություններն է վարել ակումբի ղեկավարության հետ, որի ժամանակ կրկին պնդել է, որ ցանկանում է հեռանալ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողին պատրաստ է ձեռք բերել իսպանական «Վալենսիան»։
Transfermarkt.com պորտալը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո: