Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոն, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը։
27-ամյա ֆուտբոլիստը չափազանց դժգոհ է «Ռեալում» իր դերից, նա ցանկանում է շատ ավելի հաճախ հայտնվել մեկնարկային կազմում։
Իսպանացու գործող պայմանագիրը «սերուցքայինների» հետ ավարտվում է հունիսին և կողմերը դեռ չեն պայմանավորվել շարունակել համագործակցությունը։
Ինչպես հայտնում է Sport-ը, Ասենսիոն բանակցել է «Միլանի» և Լոնդոնի «Արսենալի» ներկայացուցիչների հետ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։