«Մանչեսթեր Յունայթեդը» ակնկալում է, որ «Բարսելոնայի» գործարքը՝ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին ձեռք բերելու վերաբերյալ կօգնի Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերի իրականացման հարցում, հայտնում է Mirror-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» համաձայնության է եկել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Գյունդողանի՝ ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխության հարցում։
Անցած ամառ մանկունիանցիներն արդեն բանակցություններ էին վարում հոլանդացուն գնելու շուրջ, սակայն հետո նա հրաժարվեց Պրեմիեր Լիգա տեղափոխվելուց:
«Մանչեսթեր Յունայթեդն» այժմ կարծում է, որ Գյունդողանի հետ հնարավոր մրցակցությունը կարող է փոխել կիսապաշտպանի որոշումը:
Այս մրցաշրջանում Դե Յոնգը բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Portal Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։