ESPN-ը հրապարակել է մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

ESPN-ը դասակարգել է մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստների տասնյակը (մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը)։

Աղյուսակը գլխավորել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։ Երկրորդ տեղում «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Պեդրին է, ում հաջորդում է «Արսենալի» հարձակվող Բուկայո Սական:

Լավագույն 10-յակում են նաև Ջամալ Մուսիալան (Բավարիա), Գավին (Բարսելոնա), Էդուարդո Կամավինգան (Ռեալ Մադրիդ), Գաբրիել Մարտինելլին (Արսենալ), Ֆլորիան Վիրցը (Բայեր), Յոշկո Գվարդիոլը (Լայպցիգ) և Մոյսես Կայսեդոն («Բրայթոն»): .