«Չելսին» պատրաստ է դիտարկել գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցի տրանսֆերի վերաբերյալ առաջարկները, հայտնում է Goal-ը։
Աղբյուրի համաձայն, «թոշակառուները» կվաճառեն 24-ամյա ֆուտբոլիստին, եթե նրա համար վճարեն 65 միլիոն եվրո։
Կայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Մյունխենի «Բավարիան» և Մադրիդի «Ռեալը»։
Հավերցը միացել է «Չելսիին» 2020 թվականի սեպտեմբերին՝ երկարաժամկետ պայմանագիր կնքելով լոնդոնյան ակումբի հետ մինչև 2025 թվականի հունիսի վերջը։
Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: