Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը, ով նախկինում հանդես է եկել «Բավարիայում», կիսվել է մյունխենյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Յուլիան Նագելսմանի հեռացման վերաբերյալ իր կարծիքով։
«Այն, ինչ տեղի ունեցավ, նորմալ չէ: Ասացին, որ կաջակցեն, դա կլինի երկարաժամկետ նախագիծ, բայց եղավ հակառակը: Եթե սա որոշում էր՝ հիմնված սպորտային ցուցանիշների վրա, ապա լավ, շարունակեք, մի պահ մեզ կստիպեք հավատալ, որ դա է պատճառը։
«Բավարիայի» ղեկավարության գործելաոճն այնքան էլ լավ չէ»,- Կրոսի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։