Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան կարող է մադրիդյան ակումբի կազմում հանդես գալ «Վալյադոլիդի» դեմ Լա լիգայի 27-րդ տուրի խաղում։
Ինչպես տեղեկացնում է Football Espana-ն, Բելգիայի հավաքականի կազմում ազդրի մկանի վնասվածքից ապաքինված դարպասապահն այսօր վերսկսել է մարզումները ընդհանուր թիմի հետ։
Սպասվում է, որ Կուրտուան կհայտնվի Իսպանիայի գավաթի խաղարկության (ապրիլի 5) «Բարսելոնայի» դեմ խաղի մեկնարկային կազմում: