Մեյսոն Մաունթը ցանկանում է տեղափոխվել Բունդեսլիգա

«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը ցանկանում է վերադառնալ աշխատանքի Թոմաս Տուխելի գլխավորությամբ, ով նախորդ շաբաթ նշանակվեց «Բավարիայի» գլխավոր մարզիչ, հայտնում է Guardian-ը:

Մաունթի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանի վերջում, և երկարաձգման անորոշությունը կարող է ստիպել ակումբին վաճառել նրան այս ամառ:

Մաունթի նկատմամբ հետաքրքրությունը վերագրվում է «Լիվերպուլին», «Մանչեսթեր Յունայթեդին» և «Յուվենտուսին»:

24-ամյա Մաունթն ընթացիկ մրցաշրջանում «Չելսիի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։