Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն հայտնել է, որ ցանկանում է գլխավորել անգլիական ակումբ:
«Կցանկանայի ինձ փորձել Պրեմիեր Լիգայում: Բայց ես կընդունեմ միայն հետաքրքիր նախագծեր։ Ես կմիանամ մի ակումբի, որտեղ կարող եմ մեծ բաներ անել։
Ես նաև առաջարկներ եմ ստացել ազգային թիմերից, հասանելի եմ բոլորի համար»,- ասել է Էնրիկեն Սեր Խիխոն ռադիոյի եթերում: