«Լիվերպուլը» հետաքրքրված է «Նապոլիի» պաշտպան Կիմ Մին Ջեի ծառայություններով:
Ինչպես հայտնում է FourFourTwo-ն՝ վկայակոչելով լրագրող Ռայ Չիրո Վեներատոյին, մերսիսայդցիները պատրաստ են կորեացի ֆուտբոլիստի համար վճարել ավելի քան 60 միլիոն ֆունտ ստերլինգ։ Նշվում է, որ Կիմին հավակնում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն «Լիվերպուլը» առավելություն ունի 26-ամյա խաղացողի համար պայքարում։
Կիմ Մին Ջեն «Նապոլիին» միացել է 2022 թվականի ամռանը։ Նա «Ֆեներբախչեից» է տեղափոխվել Իտալիա 20 միլիոն եվրոյով և Ա Սերիայում անցկացրել է 26 խաղ՝ դառնալով 2 գոլի հեղինակ։