Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին որոշել է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, հայտնում է Radio Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա արգենտինացին կերկարաձգի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ մինչև 2024 թվականը, իսկ հաջորդ մրցաշրջանի վերջում կտեղափոխվի ՄԼՍ, որտեղ պայմանագիր կկնքի «Ինտեր Մայամիի» հետ։
Մեսսին կարծում է, որ Հյուսիսային Ամերիկա տեղափոխվելը թույլ կտա իրեն ավելի լավ նախապատրաստվել 2026 թվականի աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։
Հարձակվողի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը: Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։