«Չելսիի» հարձակվող Կայ Հավերցը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» կարող է փորձել օգտվել իրավիճակից, եթե «Չելսիին» անհրաժեշտ լինի ֆուտբոլիստներ վաճառել՝ ֆինանսական ֆեյր-փլեյի պահանջները բավարարելու համար:
Այս դեպքում մադրիդցիները կարող են փորձել պայմանագիր կնքել ոչ միայն պաշտպան Ռիս Ջեյմսի, այլև Հավերցի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռեալն» արդեն փորձել է գնել Հավերցին, երբ նա խաղում էր «Բայերում»։