«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան խոսել է ակումբը լքելու հավանականության մասին։
32-ամյա Դավիդի ապագան մնում է հարցականի տակ, քանի որ պայմանագրի ժամկետը լրանում է երեք ամսից, սակայն նա անձամբ խոստովանել, որ մտադիր չէ հեռանալ. «Ես սիրում եմ «Մանչեսթեր Յունայթեդը»: Ես երկար տարիներ եմ անցկացրել այստեղ և վայելում եմ ամեն պահը։ Ինձ ամեն ինչ դուր է գալիս այս ակումբում, ես ցանկանում եմ շարունակել ելույթներս այստեղ»,- ասել է դարպասապահը Football Daily-ին տված հարցազրույցում։
Դավիդ դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդում» է 2011 թվականից։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 42 հանդիպում՝ բաց թողնելով 46 գոլ և 18 անգամ անառիկ պահել դարպասը։