Պյեր-Էմերիկ Օբամեյանգը «Բարսա» վերադառնալու համար պատրաստ է աշխատավարձի կրճատմանը

«Չելսիի» հարձակվող ՊյերԷմերիկ Օբամեյանգը պատրաստ է կրճատել աշխատավարձը «Բարսելոնա» վերադառնալու համար, հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա ֆուտբոլիստը հիասթափված է լոնդոնյան ակումբում քիչ խաղալուց և պատրաստ է ընդունել աշխատավարձի կրճատումը՝ ամռանը կատալոնական ակումբ վերադառնալու համար:

Նշենք, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը դիտարկում է մեկ տարի վարձավճարով հարձակվողի տարբերակը։