«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուի գործակալները հանդիպում են ակումբի ղեկավարության հետ։
36-ամյա ֆուտբոլիստին հաջորդ մրցաշրջանում թիմում պահելը առաջնահերթություններից է, հայտնում է Calciomercato-ն:
Ֆրանսիացի ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի հունիսին, և ֆուտբոլիստի գործակալներն այժմ գտնվում են «ռոսոներիների» շտաբում, որտեղ քննարկում են պայմանագրի երկարաձգման հարցը։
Նշենք, որ 36-ամյա Ժիրուն այս մրցաշրջանում «Միլանի» կազմում անցկացրել է 34 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Նրա պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։