Պաշտոնական. Հայաստանի հնգակի չեմպիոնը համալրեց «Վանը»

Հայաստանի հնգակի չեմպիոն և 7-ակի գավաթակիր Դավիթ Մանոյանը կարիերաn կշարունակի Չարենցավանի «Վանում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստը հանդես կգա 11 համարի մարզաշապիկով:

Նշենք, որ 32-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը «Արարատն» էր: Մանոյանը այնտեղ անցկացրել է 91 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։