«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Նաթան Ակեն պատմել է «Արսենալի» հետ չեմպիոնական մրցավազքի մասին.
«Զինագործները» Պրեմիեր Լիգայում 28 խաղից հետո ունեն 69 միավոր, իսկ «Սիթին»՝ 61 միավոր՝ 27 խաղից հետո։
«Կարծում եմ՝ ինտրիգը կպահպանվի մինչև վերջ։ Շատ լարված պայքար է, ամեն ինչ կարող է փոխվել ցանկացած պահի։
«Արսենալին» հասնելը շատ դժվար կլինի, և մենք պետք է խուսափենք սխալներից, բայց «Արսենալի» համար նույնպես դժվար կլինի»,- ասել է Ակեն:
Ապրիլի 1-ին «Մանչեսթեր Սիթին» տնային հանդիպում կանցկացնի «Լիվերպուլի» հետ։ Միկել Արտետայի թիմը նույն օրը կհյուրընկալվի «Լիդսին»: