Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Մատեյս դե Լիխտն անդրադարձել է Յուլիան Նագելսմանի հեռացմանը թիմի գլխավոր մարզչի պաշտոնից.
«Ես դա չէի սպասում և զարմացած էի։ Մենք առաջնությունում երկրորդ տեղում ենք, գավաթի քառորդ եզրափակչում և Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում:
Այս ամենը պետք է չխանգարի մեր ծրագրերին, մենք պետք է պայքարենք բոլոր հնարավոր տիտղոսների համար»,- դե Լիխտի խոսքերն է մեջբերում Goal-ը։