«Մանչեսթեր Յունայթեդը» դեռ դիտարկում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիին ձեռք բերելու տարբերակը, ում գերմանական ակումբը գնահատում է մոտ 100 միլիոն եվրո:
Լրագրող Սամուել Լակհերստը հայտնում է, որ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» մի քանի թեկնածուներից մեկն է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Այնտրախտը» չի պատրաստվում ամռանը վաճառել իր ֆուտբոլիստին։
Ակումբը ցանկանում է ֆուտբոլիստին պահել մինչև 2024 թվականի ամառ, իսկ հետո վաճառել Եվրո-2024-ից հետո: