«Չելսիի» հարձակվող Կայ Հավերցը խոսել է կենդանիների հանդեպ իր սիրո մասին:
«Իմ թիմակիցներից ոմանք ինձ ավանակ են անվանում: Խոսքն իմ խաղի մասին չէ։ Առաջին իսկ օրվանից ես հատուկ հարաբերություններ էի զգում ավանակների հետ: Շատ հանգիստ կենդանիներ են, երևի ես անձնավորվել եմ նրանց հետ, քանի որ ես էլ եմ հանգիստ։
Նրանք հանգստանում են ամբողջ օրը՝ գրեթե ոչինչ չանելով, պարզապես վայելելով իրենց կյանքը: Ես միշտ սիրել եմ նրանց։ Երբ մենք պարտվեցինք, ես գնացի արգելոց։
Նայում ես կենդանիներին, նրանց մեջ մարդկային բան ես տեսնում: Դա մի տեսակ վերականգնում էր, մի վայր, որտեղ ես ինձ հանգիստ էի զգում»,- Հավերցի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: