Ինիգո Մարտինեսը կտեղափոխվի «Բարսելոնա»

«Բարսելոնան» ավարտել է «Ատլետիկի» պաշտպան Ինիգո Մարտինեսի տրանսֆերը, հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն:

Աղբյուրի համաձայն՝ բասկ ֆուտբոլիստը «Բարսելոնան» կտեղափոխվի ամռանը, սակայն կատալոնացիները դեռ չեն գրանցել ֆուտբոլիստին և անհաջողության դեպքում Մարտինեսին կտան վարձավճարով։ Նման կետ նշված է «Բարսելոնայի» հետ պաշտպանի պայմանագրում։

31-ամյա Ինիգո Մարտինեսը կատալոնացիներին կմիանա ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ «Ատլետիկի» հետ նրա պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում: Մարտինեսն «Ատլետիկում» հանդես է գալիս 2018 թվականի հունվարից։

Այս մրցաշրջանում նա իսպանական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։