«Բավարիան» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիի ծառայություններով, ով ամռանը կարող է անվճար հեռանալ ակումբից, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
18-ամյա իսպանացին արդեն մի քանի տարի է, ինչ մյունխենյան ակումբի հետաքրքրությունների ցանկում է։ Այժմ «Բավարիան» հետևում է Գավիի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչը թույլ է տալիս կիսապաշտպանին ամռանը անվճար հեռանալ «Բարսելոնայից»:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 90 միլիոն եվրո: