Էդուարդ Սպերցյանն այս ցուցանիշով լավագույններից մեկն է Եվրոպայում

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն այս մրցաշրջանում ընդգրկված է Եվրոպայի 10 ուժեղագույն առաջնությունների լավագույն ասիստների հնգյակում՝ մինչև 23 տարեկան ֆուտբոլիստների ցանկում։

22-ամյա կիսապաշտպանը, ով 9 գոլային փոխանցում է կատարել ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում, զիջում է միայն «Արսենալի» ֆուտբոլիստ Բուկայո Սակային (10), «Նապոլիի» վինգեր  Խվիչա Կվարացխելիային (13) և «Գենկի» ֆուտբոլիստ Մայք Տրեզորին (18):

Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Portal Transfermarkt-ը նրա շուկայական արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո: