«Ֆեներբախչեն» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարի ծառայություններով, հայտնում է Mundo Deportivo-ն։
«Ֆեներբախչեն» հետաքրքրված է Ազարի ձեռք բերմամբ և նրան դարձրել է իր թիվ 1 տրանսֆերային նպատակը:
Նշվում է, որ ստամբուլյան ակումբը դեռ հունվարին փորձել է պայմանագիր կնքել բելգիացու հետ և նույնիսկ համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալի» հետ տրանսֆերի շուրջ, սակայն այդ ժամանակ Ազարը չի ցանկացել լքել «Ռեալը»:
Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա բելգիացին մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է ընդամենը 7 հանդիպման: