Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կարող է մնալ ակումբում, հայտնում է Marca-ն։
Նշվում է, որ «սերուցքայինների» ղեկավարությունն Անչելոտտիին ցանկանում է հնարավորություն տալ մարզչին, նաև հաջորդ մրցաշրջանում։
Տեղեկություն կա նաև, որ ակումբը մտադիր չէ լրջորեն ամրապնդվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ղեկավարությունը կարծում է, որ թիմը համալրումների կարիք չունի։