«Բարսելոնան» համաձայնության է եկել «Մանչեսթեր Սիթիի» ավագ և կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի հետ՝ ամռանը նրան ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելու վերաբերյալ, հայտնում է ինսայդեր Ժերար Ռոմերոն:
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» խնդիրներ ունեն ֆինանսական ֆեյր–փլեյի հետ, ակումբը չի կարող երաշխավորել Գյունդողանին, որ նրա տրանսֆերը կիրականանա:
Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա գերմանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում «Մանչեսթեր Սիթիի» կազմում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: