«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատիի հայրը՝ Բորի Ֆատին, դժգոհ է կատալոնական ակումբում իր որդու ներկայիս կարգավիճակից։ Ընթացիկ մրցաշրջանում Ֆատին «Բարսայի» կորցրել է տեղը Իսպանիայի հավաքականում ու քիչ է խաղում ակումբի կազմում:
«Այո, այս ամսվա ընթացքում մենք անպայման կխոսենք գործակալ Ժորժե Մենդեշի հետ։ Ամիսը երկու-երեք անգամ տեսնում ենք իրար։
Անսուն կցանկանար մնալ «Բարսելոնայում», բայց ամեն ինչ կախված կլինի նրանից, թե արդյոք դա կցանկանա ակումբը թե ոչ։
Ինչ վերաբերում է ինձ, ես ուզում եմ, որ Անսուն հաջողության հասնի»,- ասել է նա: