«Թոթենհեմի» պաշտպանը վիրահատության կենթարկվի

«Թոթենհեմը» կորցրել է թիմի պաշտպան Էմերսոնին։ Ֆուտբոլիստը մենիսկի վիրահատության կենթարկվի։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

24-ամյա պաշտպանը վնասվածք է ստացել Բրազիլիայի հավաքականի խաղում։ Բժիշկներն ախտորոշել են ձախ ծնկի մենիսկի վնասվածք։ Վերականգնման ժամանակացույցը չի հայտարարվել:

Այս մրցաշրջանում Էմերսոն Ռոյալը «Թոթենհեմի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։