Սերժինյո Դեստը կվերադառնա «Բարսելոնա»

«Միլանը» չի ցանկանում օգտագործել Սերժինյո Դեստի հետ պայմանագրում առկա գնման տարբերակը: Հավանաբար, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 22-ամյա պաշտպանը կվերադառնա «Բարսելոնա»

Ինչպես հայտնում է Todofichajes-ը՝ Դեստը կարող է հայտնվել «Սևիլիայում»: Անդալուզյան ակումբն արդեն սկսել է տեղեկանալ պաշտպանի իրավիճակի մասին։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։