Լիոնել Մեսսին պատրաստ է վերադառնալ «Բարսելոնա»

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ «Բարսելոնա», հայտնում է Catalunya Radio-ն։

Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա արգենտինացին խնդրել է իր հորն ու գործակալ Խորխե Մեսսիին կատալոնացիների ղեկավարության հետ քննարկել իր հնարավոր վերադարձը։ Անձամբ ֆուտբոլիստը, այս հարցով շփվում է ակումբի գլխավոր մարզիչ Չավիի հետ։

Մեսսին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականից՝ պայմանագիր կնքելով ազատ գործակալի կարգավիճակով։ Հարձակվողի պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։