«Յուվենտուսը» պատրաստ է վաճառել Դուշան Վլահովիչին

Սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է հեռանալ «Յուվենտուսից», հայտնում է Todofichajes-ը

Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբը պատրաստ կլինի դիտարկել Վլահովիչին վաճառելու տարբերակը, եթե լավ առաջարկ լինի:

Դուշան Վլահովիչը «Յուվենտուս» է տեղափոխվել 2022 թվականի հունվարի վերջին։ Դրանից հետո սերբ հարձակվողը «ծեր սինյորայի» կազմում անցկացրել է 49 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է 20 գոլ և 6 գոլային փոխանցում կատարել։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 75 միլիոն եվրո։