«Ինտերը» մոտ է թիմի կիսապաշտպանի հետ պայմանագիրը երկարաձգելուն

«Ինտերը» մոտ է թիմի կիսապաշտպան Հական Չալհանօղլուի հետ պայմանագիրը երկարաձգելուն։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 29-ամյա ֆուտբոլիստի հետ նոր համաձայնագիրը հաշվարկվելու է մինչև 2027 թվականի ամառ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ ավարտվում է 2024 թվականին։

Չալհանօղլուն այս մրցաշրջանում իտալական ակումբի կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։