Կառլո Անչելոտտին կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը

Բրազիլիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Էդնալդո Ֆերնանդեսը հաստատել է, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Տիտեի հրաժարականից հետո Բրազիլիայի հավաքականի պաշտոնավարման հավանական թեկնածուներից մեկն է։

«Անչելոտիին հարգում են բրազիլացի ֆուտբոլիստները։ Ոչ միայն Ռոնալդուն կամ Վինիսիուսը, այլ բոլոր նրանք, ովքեր խաղացել են նրա գլխավորությամբ։

Ես հիացած եմ աշխատանքի նկատմամբ նրա ազնիվ մոտեցումով և արդյունքների հետևողականությամբ: Նա ներածության կարիք չունի։

Նա իսկապես բարձրակարգ մարզիչ է, ով կարիերայի նվաճումներ ունի, և մենք հուսով ենք, որ դրանք էլ ավելի շատ կլինեն», – մեջբերում է Sky Sports-ը: