«Բարսելոնան» ամենայն հավանականությամբ այս ամառ կվաճառի թիմի հարձակվող Անսու Ֆատիին, հայտնում է Fichajes-ը:
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը դեռ գնահատում է 20-ամյա ֆուտբոլիստին, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով ակումբը ստիպված կլինի վաճառել նրան գումար հայթայթելու համար։
Ֆատիի պայմանագրում, որը նախատեսված է մինչև 2027 թվականը, 1 միլիարդ եվրոյի չափով ազատման կետ կա։
Այս մրցաշրջանում նա «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։