«Արսենալը» մոտ է Բուկայո Սակայի հետ նոր պայմանագիր կնքելուն

Լոնդոնի «Արսենալը» մոտ է թիմի հարձակվող Բուկայո Սակայի հետ նոր պայմանագիր կնքելուն։

Կողմերը բանակցությունները եզրափակիչ փուլում են և նրանք շուտով նոր պայմանագիր կստորագրեն։

Ակումբի և ֆուտբոլիստի միջև պայմանագիրը հաշվարկվելու է մինչև 2028 թվականի ամառ։

Նշենք, որ Բուկայոն հանդես է գալիս «զինագործների» կազմում 2019 թվականի ամառվանից

։ Նրա ներկայիս  պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։

21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 100 միլիոն եվրո։