«Ատլետիկոն» աստիճանաբար պատրաստվում է Դիեգո Սիմեոնեի դարաշրջանի ավարտին. Ջան Պիերո Գասպերինին կարող է մոտ ապագայում փոխարինել նրան գրում է Tuttosport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Գասպերինիի թեկնածությունը «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոյին առաջարկել են նրա խորհրդականները։
Իտալացուն հրավիրելու գաղափարը գրավիչ է համարվում մի շարք պատճառներով, այդ թվում՝ նրա հետաքրքիր ֆուտբոլային ոճի առկայության փաստով: