Զինեդին Զիդանը երկու պահանջ է ներկայացրել Մադրիդի «Ռեալին»

Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը մոտ ժամանակներս կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ», հայտնում է Defensa Central-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացի մարզիչն իր վերադարձի համար երկու պահանջ է ներկայացրել «Ռեալի» ղեկավարությանը:

Զիդանը ցանկանում է, որ մարզչական շտաբում լինի ֆիթնեսի մասնագետ Գրեգորի Դյուպոնը: Մասնագետի մյուս պահանջը թիմի հարձակվող Էդեն Ազարին թիմում պահելն է։

50-ամյա ֆրանսիացին մադրիդյան թիմը գլխավորել է 2016-ից 2018 թվականներին և 2019-ից 2021 թվականներին: «Սերուցքայինների» հետ Զիդանը երեք անընդմեջ անգամ նվաճել է Չեմպիոնների Լիգա (2016, 2017, 2018)։