«Լիվերպուլի» կիսապաշտպան Սթիվեն Ջերարդն իրեն համեմատել է Դորտմունդի «Բորուսիայի» 19-ամյա ֆուտբոլիստ Ջուդ Բելինգհեմի հետ, ով կապվում է անգլիական ակումբ տեղափոխվելու հետ։
Ջերարդի խոսքերով, Բելինգհեմն տարիների ընթացքում կարողացել է ավելի շատ առաջընթաց գրանցել, քան ինքը նույն ժամանակահատվածում:
«Բելինգհեմն ավելի վստահ է գնդակով, քան ես: Ես համեստ չեմ, դա իսկապես ճիշտ է»,- Ջերարդի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը։
Այս մրցաշրջանում Բելինգհեմը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Ներկայումս Transfermarkt-ը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստին գնահատում է 110 միլիոն եվրո: