Մադրիդի «Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ներդրումներ չի կատարի խոշոր տրանսֆերների վրա, հայտնում է Marca-ն։
Ակումբը որոշել է հրաժարվել խոշոր գործարքներից՝ չնայած ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի նկատմամբ հետաքրքրությանը։
Նշենք, որ 26 տուրից հետո Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 56 միավորով 2-րդ տեղում է։ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Կառլո Անչելոտտիի թիմը կհանդիպի «Չելսիի» հետ։