«Պարմայում» հանդես եկող իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը կարծիք է հայտնել Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի մասին։
«Նա շատ խելացի մարդ է։ Ես աշխատել եմ շատ մարդկանց հետ, ովքեր շատ խելացի էին։ Տուխելը և խելացի է դրական աուրա ունի։
Նրա պատրաստվածությունն ու գաղափարները արտասովոր են։ Նա բավական հնարամիտ մարզիչ է»,- Ջանլուիջիի խոսքերն է մեջբերում Bayern&Germany-ն։
Տուխելը «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է մարտի 24-ին։ Մասնագետը մյունխենյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի ամառ։