Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կիսվել է իր կարծիքով Կիլիան Մբապպեի ավագի հետ կապված իրավիճակի մասին։
«Մբապպեն ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է Ֆրանսիայի հավաքականի ավագը լինելու համար: Այն թիմում կմիավորի տարբեր սերունդների։ Բայց դա չի նշանակում, որ Գրիզմանը ավելի քիչ պատասխանատվություն կունենա։
Կիլիանն ունի առաջնորդի որակներ, բայց նա թիմի մյուս անդամների աջակցության կարիքը կունենա»,- մարզչի խոսքերն է մեջբերում Telefoot-ը։
Հաղորդվում էր, որ մարզչի այս ընտրությունը դուր չի եկել Անտուան Գրիզմանին։