Հարի Մագուայր. «Ես ոչ մեկին ոչինչ ապացուցելու կարիք չունեմ»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը խոսել է պարբերաբար իր հասցեին հնչող քննադատությունների մասին։

«Ես ոչ մեկին ոչինչ ապացուցելու կարիք չունեմ.«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել եմ ավելի քան 50 հանդիպում:

Բայց ես հասկանում եմ, որ երբ դու նման թիմի ավագ ես, քեզ ավելի ու ավելի ուշադիր են հետևում»,- Մագուայրի խոսքերն է մեջբերում 90min-ը։

Այս մրցաշրջանում 30-ամյա Հարրին 24 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և ստացել 8 դեղին քարտ:

«Մանչեսթեր Յունայթեդը» 26 խաղից 50 միավորով 3-րդն է Պրեմիեր Լիգայում։