Հարի Քեյնը կհանդիպի Դենիել Լևիի հետ

Հարձակվող Հարի Քեյնը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է լքել «Թոթենհեմը»։

Խոսակցություններն ակտիվորեն կապում են 29-ամյա անգլիացուն երկու հսկաների՝ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Բավարիայի» հետ:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Հարի Քեյնը, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանի ավարտին որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ։

Հարձակվողը կհանդիպի ակումբի նախագահ Դենիել Լևիի հետ, նախքան որևէ որոշում կայացնելը: