Էրլինգ Հոլանդը իր ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը պատրաստ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքել:

Նորվեգացին միացել է«Քաղաքայիններին» անցած ամառ՝ պայմանագիր կնքելով մինչև 2027 թվականը, սակայն նրա խաղն արդեն համոզել է ակումբին սկսել աշխատել պայմանագրի երկարաձգման ուղղությամբ: Ըստ Sun Sport-ի, 22-ամյա հարձակվողի շրջապատը «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչներին հայտնել է, որ հետաքրքրված է բանակցություններով: