Ալեսանդրո Բաստոնին կարիերան ԱՊԼ-ում շարունակելու տարբերակ ունի

Միլանի «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում։ Inter Live-ի համաձայն՝ 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Մանկունիացիները պատրաստ են ֆուտբոլիստին երկարաժամկետ պայմանագիր առաջարկել՝ տարեկան ութ միլիոն եվրո աշխատավարձով։ Բաստոնիի ներկայիս աշխատավարձը «Ինտերում» կազմում է 2,7 մլն. եվրո։ Ներաձուրիների ղեկավարությունը պատրաստ է ֆուտբոլիստի աշխատավարձը հասցնել 4,5 միլիոնի, մինչդեռ Բաստոնին պահանջում է նվազագույնը վեց միլիոն եվրո:

Պաշտպանի պայմանագիրը միլանյան ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Transfermarkt -ը նրա արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։