Ուեյն Ռունին շնորհավորել է Հարի Քեյնին

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին շնորհավորել է Հարի Քեյնին ազգային հավաքականում խփած գոլերի քանակով:

«Շնորհավորում եմ Քեյնին ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկու դառնալու համար: Ես գիտեի, որ դա նրան շատ երկար չի տևի, բայց չէի կարծում, որ նա կարող է դա անել այդքան արագ: Հիանալի տղա, անհավանական գոլահար և լեգենդ Անգլիայում», – գրել է Ռունին Twitter-ում:

Նշենք, որ Ռունին ազգային հավաքականում ունի խփած 53 գոլ: