Մադրիդի «Ռեալը» պատրաստ չէ կատարել «Սելտայի» պահանջները

Մադրիդի «Ռեալը» պատրաստ չէ կատարել «Սելտայի» պահանջները կիսապաշտպան Գաբրի Վեյգեի նկատմամբ։

20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական ֆուտբոլի բազմաթիվ գրանդներ, սակայն անձամբ ֆուտբոլիստը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հակված է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։

Ինչպես հայտնում է լրագրող Անտոն Մեանային, երիտասարդ կիսապաշտպանը դեռևս հետաքրքիր է մադրիդցիներին, բայց նրանք մտադիր չեն նրա համար վճարել 40 միլիոն եվրո, սա Վեյգայի պայմանագրում նշված փոխհատուցման չափն է։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 10 միլիոն եվրո։