Լիոնել Մեսսին խփեց իր կարիերայի 800-րդ գոլը

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին գոլի հեղինակ է դարձել Պանամայի դեմ ընկերական խաղում (2:0):

Այս գնդակը հարձակվողի համար դարձավ 800-րդը կարիերայում։ Ընդհանուր առմամբ, նա խփել է 672 գոլ «Բարսելոնայի» կազմում, 29 գոլ՝ ՊՍԺ-ում և 99 գոլ՝ ազգային հավաքականի կազմում։

Նա դարձավ պատմության մեջ երկրորդ ֆուտբոլիստը, ով հասել է այս նշագծին։

Մեսսին Արգենտինայի հավաքականում հանդես է գալիս 2005 թվականից և հանդիսանում է նրանց լավագույն ռմբարկուն։ Հավաքականի հետ նա հաղթել է ԱԱ-2022-ում։

Այս մրցաշրջանում նա ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։