Լոնդոնի «Թոթենհեմը» դարպասապահ է փնտրում, որը կփոխարինի փորձառու ֆրանսիացի Ուգո Լյորիսին: Ըստ ESPN-ի, ակումբի շորթ ցուցակում երկու ֆուտբոլիստ կա:
Խոսքը «Մանչեսթեր Յունայթեդից» Դին Հենդերսոնի ու «Էվերտոնում» հանդես եկող Ջորդան Պիկֆորդի մասին է։
Մայրաքաղաքային ակումբը ֆուտբոլիստների հետ կբանակցի այս մրցաշրջանի ավարտին։
Հիշեցնենք, որ Լյորիսը «Թոթենհեմի» գույները պաշտպանում է 2012 թվականի օգոստոսից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա ֆրանսիացի դարպասապահը անցկացրել է 21 հանդիպում, որոնցում բաց է թողել 29 գնդակ։